|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացնում է 2012 թվականից 2022 թվականները ծնելիության տարիքային գործակիցը։
Այսպիսով՝ 2022 թվականին մայրերի միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ եղել է 28.7-ը, առաջին երեխայի ծննդյան ժամանակ՝ 25.9 տարիքը՝ 2021 թվականի համապատասխանաբար 28.4 և 25.7 տարիքների համեմատ։

Ըստ ծննդի հաջորդականության՝ երրորդ և բարձր կարգի ծնունդները 2022 թվականին կազմել են հանրապետության կենդանի ծնունդների ընդհանուր թվաքանակի 32.9%-ը և նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 1.7 %-ային կետով»: