կարևոր
706 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-16 21:23
Հասարակություն Քաղաքական

Ինչ այսօր տեղի է ունենում մեզ հետ, արդեն միայն քաղաքականություն չէ. Հասրաթյան

Ինչ այսօր տեղի է ունենում մեզ հետ, արդեն միայն քաղաքականություն չէ. Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեզ հետ, արդեն միայն քաղաքականություն չէ։ Այն ավելի խորն է և բազմաշերտ։

Այսօրվա հայկական հասարակության մեջ կարելի է տեսնել մի քանի զուգահեռ գործընթացներ, որոնցից առաջինը՝ հոգեբանական հյուծումն է։

Այդպիսի հասարակությունն անընդունակ է ընտրություն կատարել իրականի գնահատմամբ։

Ավելի հաճախ նա ընտրում է նրան, ով խոստանում է ամեն ինչ, բայց տալիս ոչինչ կամ՝ հաճախ, հերթական նվաստացում»։