կարևոր
619 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-16 16:18
Իրավական

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի գործով դատավոր է փոխվել․ նրա դրվագով մասը միացվել է այլ գործի

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի գործով դատավոր է փոխվել․ նրա դրվագով մասը միացվել է այլ գործի

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի և Արման Սաֆարյանի վերաբերյալ քրեական գործը միացվել է Հրանուշ Մակարյանի և մյուսների գործին, հետայսու կքննվի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։

Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հունիսի 18-ին՝ 2026թ․ ընտրություններին իբրև ընտրակաշառք տալու մեղադրանքով (5 դրվագ)։ Նույն վարույթով մեղադրյալի կարգավիճակում է նաև Արման Սաֆարյանը։ Գործը դատարան ուղարկվելուց հետո ի սկզբանե Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանի վարույթում էր, դատարանը երկարացրել էր Բարսեղյանի ժամկետը։ Մինչ այդ, սակայն, դատարան էր ուղարկվել նույն գործից անջատված մաս՝ Արթուր Մակարյանի, Հրանուշ Մակարյանի, Ասատուր Քոչարյանի, Էդգար Պողոսյանի մասով և գտնվել է դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում։

Դատավոր Լևոն Պետրոսյանը քննարկել ու որոշել է Ռուսլան Բարսեղյանի դրվագով գործն ուղարկել և միացնել դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում քննվող գործին։ Պաշտպան Աբգար Պողոսյանը «Փաստինֆո»-ի փոխանցմամբ հայտնել է, որ Բարսեղյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։