|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Շուրջ մեկամսյա դադարից հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը: Դատարանը հրապարակեց նախորդ դատական նիստում կայացված որոշումը, համաձայն որի` մերժել է պաշտպանության կողմի` ամբաստանյալների նկստմամբ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունն անթույլատրելի ճանաչելու միջնորդությունը:
Այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը միջնորդեց լրացնել դատակոչի ցուցակը և, որպես վկա, հարցաքննել Ազարյանի հետ նույն սենյակում գտնված 5 կուրսանտներին, սակայն, հաշվի առնելով տուժողի ներկայացուցչի բացակայությունը, միջնորդության քննարկումը հետաձգվեց:
Նշենք, որ այս գործով վկաները և ամբաստանյալները դեռևս չեն հարցաքննվել:
Այսօրվա դատական նիստը մեկ շաբաթով հետաձգվեց: