կարևոր
439 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-16 22:17
Հասարակություն

Հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ. ինչպես մասնակցել

Հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ. ինչպես մասնակցել

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Սիրելի՛ երիտասարդ գիտնականներ և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող ուսանողներ,

ԵԳԱԾ շրջանակներում հայտարարվում է երիտասարդ գիտնականների #վերապատրաստման #մրցույթ: Այն այս տարի ևս անցկացվում է չորս ենթածրագրերով և ընդլայնված հնարավորություններով.

Առաջին՝ արտասահմանյան գիտական կենտրոններում երիտասարդ գիտնականների վերապատրաստում։

Երկրորդ՝ արտասահմանյան գիտական կենտրոններում գիտական ստորաբաժանումների երիտասարդ ղեկավարների (բաժնի, լաբորատորիայի կամ գիտական խմբի ղեկավար) մասնագիտական վերապատրաստում և հմտությունների կատարելագործում։

Երրորդ՝ արտասահմանյան կազմակերպություններում ժամանակակից սարքեր-սարքավորումների վրա աշխատելու հմտությունների կատարելագործում։

Այս երեք ենթածրագրերով հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 6-ն է, ֆինանսավորման առավելագույն չափը` 4.000.000 ՀՀ դրամ։

Չորրորդ՝ ֆինանսական աջակցության տրամադրում մեթոդաբանական գիտելիքի և հմտությունների բարելավմանը նպաստող միջոցառումների (կարճատև կուրսեր, աշխատաժողովներ, սեզոնային դպրոցներ) մասնակցության համար։ Այս ենթածրագրով հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 13-ն է, ֆինանսավորման առավելագույն չափը` 1.500.000 ՀՀ դրամ։

Ենթածրագրերի պայմաններին, պահանջվող փաստաթղթերին մանրամասն կարող եք ծանոթանալ մրցույթի հրավերի փաթեթում.

https://drive.google.com/.../1_pjjfH72UD4i6SYLjJa.../view...

Սիրով սպասում ենք ձեր հայտերին, ու հաջողություն ենք մաղթում»։