կարևոր
448 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-16 00:03
Աշխարհ

Ռուսաստանում «կապիկի ծաղիկ»-ի հնարավոր դեպքեր են արձանագրվել. 5 հոգի հիվանդանոցում է

Ռուսաստանում «կապիկի ծաղիկ»-ի հնարավոր դեպքեր են արձանագրվել. 5 հոգի հիվանդանոցում է

Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանում «կապիկի ծաղիկ» հիվանդության հնարավոր դեպքի մասին հաղորդում է ստացվել, «Ռոսպոտրեբնադզոր»-ը սանիտարահամաճարակաբանական քննություն է սկսել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունից։

«Իրավիճակը վերահսկվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից։

Աշխատանքներ են ձեռնարկվում՝ պարզելու կոնտակտավոր անձանց։ Հինգ հոգի հոսպիտալացվել է և գտնվում է բժշկական հսկողության տակ։

Տրվել է նաև ախտահանում իրականացնելու հրահանգ»,- հայտնել են «Ռոսպոտրեբնադզոր»-ից։