կարևոր
781 դիտում, 56 րոպե առաջ - 2026-10-19 18:31
Աշխարհ Հասարակություն

Սանկտ Պետերբուրգում հինգ պացիենտի մոտ հաստատվել է «կապիկի ծաղիկ» հիվանդությունը

Սանկտ Պետերբուրգում հինգ պացիենտի մոտ հաստատվել է «կապիկի ծաղիկ» հիվանդությունը

Սանկտ Պետերբուրգում կապկի ծաղիկ հիվանդության կասկածանքով հոսպիտալացված հինգ պացիենտի մոտ հաստատվել է այդ հիվանդությունը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Բոտկինի անվան վարակիչ հիվանդությունների կլինիկական հիվանդանոցից։

Հիվանդանոցի ներկայացուցչի խոսքով՝ պացիենտների վիճակը կայուն է, ախտանիշները գնահատվում են թեթևից մինչև միջին ծանրության, և նրանք շարունակում են բուժում ստանալ։

Ուրբաթ օրը «Ռոսպոտրեբնադզոր»-ի տեղական մասնաճյուղը հայտնել էր, որ հինգ մարդ հոսպիտալացվել է։ Գերատեսչությունը ձեռնարկել է հակահամաճարակային միջոցառումների ամբողջական շարք, իսկ մասնագետները պարզել են այն անձանց, ովքեր շփվել են հիվանդների հետ։ Տրվել է ախտահանում իրականացնելու հրահանգ։

Մեկ օր առաջ նմանատիպ հետաքննություն էր սկսվել Մոսկվայի մարզում, որտեղ ևս հինգ մարդ ներկայումս գտնվում է բժշկական հսկողության տակ։