|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած՝ Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։
Բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։
Այցի ավարտին Ազուզ Նասրին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։
«Ինձ ուղեկցող պատվիրակության հետ պատիվ ունեցա այցելելու Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան։ Այս այցը մեզ հնարավորություն ընձեռեց բացահայտելու մի պատմական կենտրոն, որն իր մեջ միավորում է մի քանի թանգարան՝ ներկայացնելով բարեկամ Հայաստանի հարուստ ու հնագույն պատմությունը»,- մասնավորապես գրել է Ազուզ Նասրին, որը Հայաստան է ժամանել որպես Ալժիրի Հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թեբբունի ներկայացուցիչ։