|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում news.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևը։
Նա պարզաբանել է, որ քանի որ կենսաբազմազանության պաշտպանությունը համընդհանուր խնդիր է, այս ոլորտում միջազգային համագործակցությունը պետք է զերծ լինի քաղաքականացումից և անբարեխիղճ մրցակցությունից։
«Միայն գիտնականների և փորձագետների բաց համագործակցությունը կբերի իրական արդյունքներ»,-ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ դրանց հասանելիության և օգուտների համատեղ օգտագործման վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն պետք է հաշվի առնի այս սկզբունքը և հիմնված լինի կամավորության վրա։
«Բացի այդ, մենք հանդես ենք գալիս ռեսուրսների հասանելիության ապահովման հարցում ոչ խտրական մոտեցման և դրանց թափանցիկ ծախսման օգտին։ Նոր կառույցների ստեղծումը չպետք է հանգեցնի գործառույթների կրկնօրինակման և ծախսերի աճի»,-նշել է Էդելգերիևը։
Պուտինի օգնականը նշել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է կառուցողական աշխատանքի և հավասարակշռված լուծումների որոնման, որոնք կհամապատասխանեն բոլոր կողմերի շահերին։