կարևոր
565 դիտում, 52 րոպե առաջ - 2026-10-16 21:30
Տարածաշրջան Քաղաքական

Ինչ են քննարկել Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում

Ինչ են քննարկել Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։  Այս մասին տեղեկատվություն է տարածում կառավարության լրատվական ծառայությունը և գրում, որ Երևանում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը, զրույցը վերաբերել է երկու երկրների միջև առկա հարաբերություններին.

«Նշվել է դրական համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է երկխոսության և դիվանագիտական ջանքերի բացառիկ կարևորությունը դեէսկալացիայի և երկարատև խաղաղության ապահովման համար»։

Աղբյուրը՝ Aliq.ge