|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է անցկացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
«Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը»,-ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետն, իր հերթին, հեռախոսազրույցի մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ ընդգծելով, որ զրույցը եղել է արդյունավետ։
«Արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք ընդգծեցինք մեր գործընկերության վերականգնման և Վրաստանի՝ որպես Հարավային Կովկասում ուժեղ գործընկերոջ դերի ամրապնդման կարևորությունը։ Մենք հանձնառու ենք վրաց-ամերիկյան կապերի ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության և փոխկապակցվածության խթանմանը»,- նշել է Իրակլի Կոբախիձեն։