|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաստատել է նոր վարչապետի թեկնածությունը, նոր վարչապետ է դարձել Իրակլի Կոբախիձեն, որը զբաղեցնում էր կուսակցության նախագահի պաշտոնը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Կոբախիձեն ստացել է լիակատար աջակցություն»,- համագումարի քվեարկության արդյունքներից հետո հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այսպիսով, Կոբախիձեն իր տեղերը փոխեց Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ով վերջերս թողեց վարչապետի պաշտոնը եւ ստանձնեց կուսակցության նախագահի պաշտոնը։
Վրաստանի խորհրդարանը հաջորդ շաբաթ պետք է վստահություն հայտնի վարչապետի թեկնածուին և նրա կառավարությանը։ Վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է ստանալ պատգամավորների 76 ձայն՝ 150-ից։