կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-08 19:03
Հասարակություն

Դսեղ-Մարց ավտոճանապարհը հոկտեմբերի 9-ից կփակվի

Դսեղ-Մարց ավտոճանապարհը հոկտեմբերի 9-ից կփակվի

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ11+000-կմ13+900 հատվածը (Դսեղ-Մարց) հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Դսեղ-Թումանյան-Մարց ճանապարհով»,- նշված է հաղորդագրությունում։