|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են:
Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում է «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը:
Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հուլիսի 27-ից ժամը 8:00-ից տվյալ ճանապարհահատվածը մինչև աշխատանքների ավարտը երթևեկության համար երկկողմանի փակ կլինի:
Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել՝ Մ2-Մալիշկա-Մ2 ճանապարհով (Մալիշկա գյուղի միջով):