|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 24-25-րդ կմ-ի վրա (Արտաշատին մոտեցող տեղամաս) ավարտվել են համապատասխան գծանշումները, որոնց միջոցով ստեղծվել է աղմուկի հատուկ գոտի, որպեսզի վթարավտանգ այդ հատվածում հնարավորինս կանխվեն ճանապարհատրանսպորտային պատահարները։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ նշված հատվածում՝ մինչև շրջադարձի ավարտը, երթևեկության առավելագույն արագությունը 100 կմ/ժ-ից իջացվել է 80 կմ/ժ-ի, ապա 80 կմ/ժ-ից՝ 60 կմ/ժ-ի։
«Վարորդներին կոչ ենք անում տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր և չգերազանցել թույլատրելի արագությունը», - նշված է հայտարարության մեջ: