|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի կմ 53+800 հատվածում (Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասից մոտ 400 մետր հեռավորության վրա) մարտի 8-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այդ պատճառով նույն օրը՝ ժամը 13:00-19:00, նշված ճանապարհահատվածը երթեւեկության համար փակ է լինելու։
Պայթեցման աշխատանքները կատարվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը: