կարևոր
634 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-05 19:08
Հասարակություն

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով. ՆԳՆ մանրամասները

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով. ՆԳՆ մանրամասները

Նոյեմբերի 1-ից Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը կանցնի սպասարկման նոր ձևաչափի։

Ինչպես հայտնում է Ներքին գործերի նախարարությունը, կենսաչափական նոր ծառայությունները կիրականացնի մասնավոր գործընկեր՝ ժամանակակից, բարեկարգ և հարմարավետ հատուկ գրասենյակներում։

Սկզբում կգործեն 14 հասցեներ՝ Երևանում և մարզերում։ Երևանում սպասարկումը կլինի «Երևան Մոլ» (Արշակունյաց պողոտա, 34/3) և «Մեգամոլ» (Գայի պողոտա, 16) կենտրոններում, մարզերում՝ Արտաշատ, Եղեգնաձոր, Կապան, Վաղարշապատ, Աշտարակ, Աբովյան, Հրազդան, Գյումրի, Վանաձոր, Իջևան, Գավառ, Մարտունի։

Ըստ ՆԳՆ ծրագրի՝ 2027-ի առաջին եռամսյակում գրասենյակների թիվը կհասնի 23-ի։ Այդ փուլում նոր կենտրոններ կբացվեն Մեղրիում, Գորիսում, Արմավիրում, Դիլիջանում, Բերդում, Ալավերդիում, Ստեփանավանում, Արթիկում և Արարատում։