|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՊԵԿ-ը ներառել է հարց` համաձայնություն տալ «2006թ. նոյեմբերի 6-ի՝ «ՀՀ Կառավարության և Ղազախստանի Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» Կոնվենցիայի և դրան կից Արձանագրության շրջանակներում ՀՀ և Ղազախստանի պետական մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով Համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրի նպատակն է ստեղծել ավելի արդյունավետ և պարզեցված մեխանիզմ «ՀՀ կառավարության և Ղազախստանի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» Կոնվենցիայի շրջանակներում ներկայացվող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման հարցում:
Սույն Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրամադրված և զինանշանի կնիքով հաստատված փաստաթղթերը ընդունվում են Հայաստանի տարածքում (և հակառակը) առանց որևէ այլ հատուկ հավաստման, այդ թվում նաև՝ առանց ապոստիլով հաստատման կամ հյուպատոսական վավերացման: