կարևոր
493 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-04 16:26
Հասարակություն

Երևանում բեռնատարը հետիոտնային անցումից 1.5 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել 2 կնոջ

Երևանում բեռնատարը հետիոտնային անցումից 1.5 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել 2 կնոջ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 66-ամյա Արմեն Ս․-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցի 90/1 հասցեում՝ հետիոտնային անցումից մոտ 1.5 մետր հեռավորության վրա, վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտների։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։