|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մելքումով և Շիրազ փողոցների խաչմերուկում, քաղաքացի Գ.Սարգսյանն իր կողմից վարած «Զիլ 4502» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կարմրավան գյուղի բնակիչներ, ամուսիններ 1970թ. ծնված Կամո Կարապետյանին և 1975թ ծնված Հասմիկ Խոսրովյանին։ Ստացած մարմնական վնասվածքներից 40-ամյա կինը մահացել է, իսկ ամուսինը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։