Միասին կարող ենք
կարևոր
967 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 16:41
Հասարակություն

Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը

Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը

Այսօր՝ մարտի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:10-ի սահմաններում «SHACMAN» մակնիշի բեռնատարը Վաղարշյան փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների, որը բացառվում է հերքվի, հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված վայրով։