|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել Գավառի բնակիչ, 44-ամյա Արմինե Դադոյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է: