|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 31-ամյա Գոռ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյուլբենկյան–Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 86-ամյա Ժաննա Մ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանա օպերատիվորեն ժամանած բժիշկների կողմից, սակայն բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը: Դրանից հետո վարորդը ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: