|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենին, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնին և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Աշոտ Թունյանի։
Հյուրերը Հայաստան են ժամանել հոկտեմբերի 2–3-ը Երևանում կայանալիք Աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով և այդ առիթով այցելել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ի մոտո ծանոթանալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելությանը, ընդգծվեց նրա բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի հոգևոր մշակույթի, ազգային ինքնության կերտման ու պահպանության գործում։
Զրուցակիցները կարևորեցին անհատի և հասարակության կյանքում հավատքի ու հոգևոր արժեքների դերը, ինչպես նաև երիտասարդների և մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությունն ու եկեղեցական կյանքին նրանց գործուն մասնակցությունը՝ իբրև հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման և խաղաղ ապագայի կերտման գրավական։