կարևոր
565 դիտում, 41 րոպե առաջ - 2026-09-29 15:09
Քաղաքական

Արդյոք գոյություն ունի Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին ԽՍՀՄ ժամանակաշրջանի փաստաթուղթ․ Գալստյան

Արդյոք գոյություն ունի Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին ԽՍՀՄ ժամանակաշրջանի փաստաթուղթ․ Գալստյան

Ռազմական լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Արդյոք գոյություն ունի Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին ԽՍՀՄ ժամանակաշրջանի փաստաթուղթ

Հարցում էի ուղարկել ՀՀ կողմից սահմանազատման հանձնաժողովի ղեկավար փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։

Հարցրել եմ նաև, թե արդյոք սահմանազատման հետագա ընթացքում նախատեսվում է օգտագործել ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչպես դա արվեց Տավուշի հատվածում (սա կարևոր պահ ա)։

«Զարմանալիորեն» ուղիղ պատասխան չստացա․

«ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի առանձին հատվածների՝ ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքները կիրականացվեն «ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման․․․ հանձնաժողովների․․․» կանոնակարգին համապատասխան»։

Կրկնեցին նաև, որ «․․․նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների վերաբերյալ ցանկացած պաշտոնական հղում, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր․․․»։

Մի խոսքով՝ պաշտոնական որևէ բան դեռ չկա։

N.B. Էդ դեպքում մի քիչ պարզ չի, թե ինչի ա Տիգրանաշենը «Քյարքի» ըստ Ն․Փ․-ի։

Էլ չեմ ասում, որ նույնիսկ «սահմանազատումը» ստեղ չի հասել»:

P.S. Ենթադրում եմ, որ էս դեպքում Ն․Փ․-ի ասածն էլ ա էս պահին «անվավեր»»։