|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Կրկին կուզենայի հիշեցնել, որ Ադրբեջանական Հանրապետություն հորջորջվող արհեստածին կազմավորումն ինքն իրեն պաշտոնապես հռչակել է 1918-20թթ. թուրքական սվինների վրա առաջին անգամ աշխարհի քարտեզին հայտնված Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այս առումով այն որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին՝ ընդ որում, ոչ միայն Հայաստանում իբր անկլավների առումով, այլ նաև իր ներկայիս բուն տարածքի որոշ հատվածներում, որովհետև 1918-20թթ. ԱԺՀ տարածքը և սահմանները եղել են խիստ անորոշ»,- գրել է իրանագետը։