|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Արդյո՞ք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետք է պահպանվի, թե՞ ոչ։ Իհարկե՛, պետք է պահպանվի։ Հակառակ դեպքում բա, դուք ո՞նց եք պատկերացնում այդ պահանջի իրավունքի իրացումը՝ ցեղասպան երկրի գործողությունների պատճառով։ Ո՞նց եք պատկերացնում, որ ԼՂՀ քաղաքացին, ով այնտեղ հարստություն ունի եւ մնացել է թուրքի ձեռքը, ո՞նց պետք է փոխհատուցում լինի։ Դրա միջազգային մեխանիզմի լուծումը՝ Հայաստանի Հանրապետությունն է։ Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն կա, չի կարող որեւէ անձ, որեւէ երկիր անգամ վերացնի այն։ Այն ունի սեփականության իրավունքներ»,- Ազգային ժողովում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։