|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան պնդում է, որ ԱՄՆ պատժամիջոցները, որոնք վերաբերում են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA), ամբողջապես պետք է վերացվեն. հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր դիրքորոշումը պարզ է, դա բացարձակապես համընկնում է մեր իրանցի ընկերների մոտեցման հետ: Բոլոր միակողմանի պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը սահմանել էր JCPOA-ի ուղղակի խախտմամբ, պետք է անկասկած չեղարկվեն»,- ասել է նա իրանցի գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
2015-ին «Վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի կողմից կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանը խախտվեց 2018-ի մայիսին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց միակողմանիորեն դուրս գալ և վերականգնել Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցները: