|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սա ԽՍՀՄ ճանապարհների ատլասն է՝ թողարկված 1985-ին:

Այստեղ Գորիս-Կապան ճանապարհը ընդհատվում է Խորհրդային Հայաստանի տարածքում՝ մտնելով Խորհրդային Ադրբեջանի տարածք, հետո կրկին շարունակվում ՀԽՍՀ տարածքով։
Ստորև ներկայացնում ենք Գորիս – Կապան ճանապարհի նշված հատվածը՝ քարտեզի՝ ՀԽՍՀ-ի հատվածի վրա.

Ճանապարհի նշված հատվածն առավել մոտիկից.

Գորիս – Կապան ճանապարհի նշված հատվածը՝ վերոհիշյալ քարտեզի՝ ԱԽՍՀ-ի հատվածի վրա.

Ճանապարհի նշված հատվածն առավել մոտիկից.

Սա ՀԽՍՀ ատլասն է՝ թողարկված 1961 թ.:

Այստեղ Գորիս-Կապան ճանապարհը չի՛ ընդհատվում Խորհրդային Հայաստանի տարածքում.

Ստորև ներկայացնում ենք Գորիս – Կապան ճանապարհի նշված հատվածը.

Հիշեցնենք, որ, Փաշինյան-Ալիև՝ հասարակությունից թաքցված պայմանավորվածության համաձայն իրականացվող սահմանագծմամբ, Գորիս – Կապան ճանապարհահատվածի որոշ հատվածներ, ինչպես նաև Որոտան և Շուռնուխ բնակավայրերի առանձին մասեր հանձնվում են թշնամուն:
Սա պարզապես մեկ օրինակ է, որ նման կարևորագույն գործողությունները հապճեպ և, առավել ևս, ինչ-որ նավիգացիոն քարտեզներով իրականացնելն անթույլատրելի է, և այդ ամենը պետք է կազմակերպել միջգերատեսչական երկկողմանի հանձնաժողովի միջոցով։
Վերջին պատերազմը և հետպատերազմյան իրադարձությունները վերլուծելով՝ համոզված ենք, որ հայրենիքի սահմանների այսպիսի խայտառակելը ոչ թե Փաշինյանին բնորոշ փնթիության կամ անգրագիտության արդյունք է, այլ դավաճանական գործողությունների շղթայի մի կարևորագույն օղակը:
Վ. Սարգսյան