|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին։
Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
«34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը փախստական դարձան»,– ասված է հայտարարությունում։
ՀՀ ԱԳՆ–ն հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին և ընդգծել նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը: