կարևոր
364 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-29 22:07
Հասարակություն

Երևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներ

Երևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներ

Երևանի Ռուսական տանը ներկայացվել են հայոց պատմության կարևոր դրվագներին՝ Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին, նվիրված երկու նոր պատկերազարդ հրատարակություններ։

Նախագծի հեղինակների խոսքով՝ կոմիքսների ստեղծման ընթացքում ուսումնասիրվել են արխիվային բազմաթիվ նյութեր, իսկ պատմական փաստերը ստուգվել են հայ պատմաբանների կողմից։ Հրատարակությունների նպատակն է պատմական իրադարձությունները երեխաներին ներկայացնել պարզ և հետաքրքիր տեսողական ձևաչափով։

Նախագծի շնորհանդեսին մասնակցել են ՀՀ-ում ՌԴ դեսպանության, Ռուս-հայկական համալսարանի, կրթական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատմաբաններ, ուսուցիչներ և դպրոցականներ։

Միջոցառման ընթացքում անցկացվել է նաև «ՎԵՐՉ» ինտելեկտուալ խաղը՝ Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի թեմայով։ Հաղթել է «Սլավոնական» դպրոցի թիմը։

Նախագիծն իրականացվել է «Բարության ուղի» կազմակերպության և արտերկրում բնակվող հայրենակիցների իրավունքների աջակցության և պաշտպանության հիմնադրամի աջակցությամբ։