|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին Play City-ում կանցկացվի մամուլի ասուլիս՝ կարտինգի դպրոցի գործունեության խաթարման, մարզիկների մարզումների ընդհատման և աշխատակիցների աշխատանքային խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Play City-ն։
Մասնավորապես, կարտինգի դպրոցի տնօրեն և մարզիչ Ռոդիոն Կռիլովը կներկայացնի Sodi world series միջազգային մրցումների և վարկանիշավորման համակարգի և Play City-ի համագործակցության խնդիրները։ Բացի այդ, դպրոցի գործունեության խաթարման պատճառով մարզիկները չեն կարողանում պատրաստվել հոկտեմբերին սպասվող կարտինգի մրցմանը։
Ասուլիսի մասնակիցներն են՝
Ռոդիոն Կռիլով - դպրոցի ղեկավար, սպորտային ակումբի ղեկավար մարմնի անդամ, Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիաի անդամ, մրցավար, մարզիչ, մրցաշավորդ
Էդգար Կույումչյան - Play City համալիրի մենեջեր, մրցույթների և սպորտային միջոցառումների ադմինիստրատիվ կազմակերպիչ
Գուրգեն Դալիբալտյան - սպորտային ակումբի ղեկավար մարմնի անդամ, մրցավար, արտասահմանյան մրցույթներին Հայաստանի ազգային թիմի մենեջեր
Ասուլիսին կմասնակցեն նաև կարտինգի դպրոցի աշխատակիցներ, Հայաստանը ներկայացնող հայ և ռուս մրցաշավորդներ։
Կոնտակտային անձ՝
Կարտինգի դպրոցի ղեկավար Ռոդիոն Կռիլով
Հեռ․ 091989311