|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։ Միջոցառումը նվիրված էր ժամանակակից թվային տեխնոլոգիաներին և արհեստական բանականությանը։ Ծրագրի նպատակն էր ինտերակտիվ ձևաչափով 7-15 տարեկան երեխաներին ծանոթացնել նոր տեխնոլոգիաների հնարավորություններին, զարգացնել նրանց ստեղծագործական մտածողությունն ու թվային հմտությունները և ցույց տալ, որ թվային միջավայրում կարելի է լինել ոչ միայն բովանդակության սպառող, այլև ստեղծող։
Picsart Academy-ի մասնագետների ուղղորդմամբ երեխաները ստեղծեցին իրենց թվային նախագծերը և գործնականում բացահայտեցին արհեստական բանականության հնարավորությունները։ «Գիտելիքի օրվա» շրջանակում երեխաները նաև շրջեցին ակադեմիայում, ծանոթացան ստեղծարար միջավայրին և մասնակցեցին ինտելեկտուալ թիմային քվեստի։
Թվային տեխնոլոգիաներն այսօր վաղ տարիքից դառնում են երեխաների առօրյայի անբաժանելի մասը։ Յունիբանկի համար կարևոր է ոչ միայն նորարարություններ ներդնել բանկային ծառայություններում և գործընթացներում, այլև նոր սերնդի համար ստեղծել հնարավորություններ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու և ժամանակակից հմտություններ զարգացնելու համար: