կարևոր
358 դիտում, 45 րոպե առաջ - 2026-09-29 14:53
Հասարակություն

Տոնական մթնոլորտ Նինոծմինդայում. քաղաքը նշեց իր օրը

Տոնական մթնոլորտ Նինոծմինդայում. քաղաքը նշեց իր օրը

​Նինոծմինդայում մեծ շուքով ու բարձր տրամադրությամբ նշվեց քաղաքի տոնը։ Միջոցառումն աչքի ընկավ բազմաբնույթ ու բովանդակալից ծրագրով, որը ներառում էր ինչպես մշակութային ճոխ ելույթներ, այնպես էլ սպորտային հետաքրքիր մրցույթներ։ Տոնական ծրագրին զուգահեռ, առանձին տաղավարներում ներկայացվել էին տարածաշրջանի գյուղական համայնքների ավանդական կերակրատեսակներն ու տեղական արտադրանքը։

​Տոնակատարությանը մասնակցելու նպատակով հավաքվել էին բազմաթիվ հյուրեր ինչպես Վրաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից։

​Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր և պաշտոնատար անձինք, այդ թվում՝

Սամցխե-Ջավախքի նահանգապետ ​Իոսիբ Ալիբեգաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ ​Սմբատ Կյուրեղյանն ու Սամվել Մանուկյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը,

​Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

​Տոնական օրը լի էր ջերմությամբ, ազգային ավանդույթներով և համախմբվածության անկրկնելի ոգով։

Լուրը և տեսանյութը՝ Javakheti Georgia ֆեյսբուքյան էջից