|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Նինոծմինդայի մունիցիպալիտետում սեպտեմբերի 29-ից մեկնարկել է դրամահավաք` հաջակցություն հայ զինվորների, որոնք կենաց ու մահու պայքար են մղում Լեռնային Ղարաբաղի համար. հայտնում է nor.ge-ն:
Դրամահավաքը իրականացվում է մունիցիպալիտետի տարածքում:
Դրամահավաքին մասնակցել ցանկացողները կարող են հանգանակություն կատարել www.himnadram.org կայքէջում, ինչպես նաև դրամական փոխանցում կատարել Հայաստանի Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարին` դրամի, դոլարի, ռուբլու և եվրոյի տեսքով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան` ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը լայնածավալ հարձակման էր անցել ողջ սահմանի երկայնքով, այդ թվում կրակ էր բացել մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: