կարևոր
259 դիտում, 14 րոպե առաջ - 2026-09-27 18:00
Քաղաքական

Մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈՒ-ի մասնակցությամբ զորավարժությունները

Մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈՒ-ի մասնակցությամբ զորավարժությունները

Ռուսաստանում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի մասնակցությամբ զորավարժությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Չելյաբինսկի մարզի «Չեբարկուլսկի» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն», ինչպես նաև «Որոնում» և «Էշելոն» հատուկ զորավարժությունների բացման արարողությունը։

Չելյաբինսկի մարզ են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինծառայողները։

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների անցկացումը պայմանավորված է աշխարհում ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակով, միջազգային հարաբերությունների վատթարացմամբ և ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին անկայունության գոտիների մոտեցմամբ։

ՀԱՊԿ միացյալ շտաբից ավելի վաղ հայտնել էին, որ զորավարժությունների հիմնական նպատակը պայմանական սահմանային հակամարտության տեղայնացման համատեղ գործողությունների մշակումն է։ Դրանք նաև ուղղված են կառավարման մարմինների և զորքերի փոխգործակցության բարելավմանը և առաջադրված խնդիրները կատարելու պատրաստվածության ստուգմանը։

ՀԱՊԿ միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշել է, որ միջոցառումները պլանային են և ուղղված չեն երրորդ երկրների դեմ։