կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-21 22:51
Աշխարհ

Թրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters

Թրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եմենի նախագահ Ռաշադ ալ-Ալիմիի հետ զրույցում ռազմական աջակցության երաշխիքներ չի տրամադրել երկրի հյուսիսը վերահսկող շիա «Անսար Ալլահ» շարժման (հութիների) դեմ պայքարում։

Ինչպես հայտնում է Reuters-ը, Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եմենի նախագահ Ռաշադ ալ-Ալիմիի հետ: Ալիմին ԱՄՆ-ին խնդրել է ԱՄՆ-ին աջակցություն ցուցաբերել իր՝ Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարությանը՝ հութիների դեմ պայքարում: Զրույցի ընթացքում Թրամփը ռազմական աջակցության վերաբերյալ որևէ հստակ խոստում չի տվել։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ հութիները համաձայնել են պատերազմ չվարել ԱՄՆ-ի դեմ։