|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ռուսական տներ» կբացվեն Հայաստանի Արտաշատ և Աշտարակ քաղաքներում։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Իգոր Չայկան։ Նա Ռուսաստանի քաղաքացիական պալատում ստորագրել է 11 նման վայրեր բացելու համաձայնագրեր։
Ներկայացուցչական գրասենյակներ կբացվեն նաև Քենիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մադագասկարում, Մալիում, Սան Տոմե և Պրինսիպեում, Սենեգալում, Սիեռա Լեոնեում, Թաիլանդում և Տոգոյում։
Նշենք, որ Գերմանիան որոշեց սեպտեմբերի 18-ից փակել Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, դադարեցնել Բեռլինում «Ռուսական տան» պայմանագիրը, խստացնել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը և դիմել ԵՄ-ի նոր պատժամիջոցների։