|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածները երկկողմանի երթևեկելի են:
Այս մասին տեղեկացնում են տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:
2015թ. դեկտեմբերի 29-ին երթևեկության համար երկկողմանի բացված ճանապարհահատվածը ժամանակավորապես փակվել էր՝ դառնալով միակողմանի, քանի որ ըստ պայմանագրի՝ ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտից հետո պետք է կատարվեին ավարտական թեստավորման աշխատանքներ: Դրանց արդյունքներով պետք է ստորագրվեր ավարտական ակտը և ուժի մեջ մտներ մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը։
Շինարարական կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել այդ ճանապարհահատվածներում հայտնաբերված թեկուզ չնչին թերությունները։
Օրերս կստորագրվի հանձնման-ընդունման վերջնական ակտը, որից հետո կմեկնարկի նաև մեկ տարի երաշխիքային ժամկետը: Այդ ընթացքում, եթե նորից
հայտնաբերվեն թերություններ, շինարարն առանց երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու պարտավոր է շտկել դրանք: