|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Աշտարակ քաղաքի բնակիչները պատրաստվում են մոտակա օրերին փակել Աշտարակ- Երևան ավտոճանապարհը: Պատճառը քաղաքում իրենց «բեսպրեդել» համարողների գործողություններին վերջ տալն է, ովքեր փորձում են ամեն գնով հասնել ապօրինի գազալցակայանի կառուցման որոշման հաստատմանը Աշտարակի ավագանու կողմից:
Ըստ շրջանառվող լուրերի՝ գազալցակայանի շինարարության մեջ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը: Եվ Աշտարակի ավագանին դիմադրում է:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և եղբայր Նաիրի Սահակյանը ահաբեկել են Աշտարակի ավագանու անդամ Մուշեղ Թաշչյանին, ով Աշտարակ քաղաքում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է և կարատեի խմբակ ունի: Նրանք ստիպել են լուծարել խմբակը:
Պարզաբանման համար զրուցեցինք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով ասաց. «Բոլորն էլ պետք է օրենքի շրջանակներում գործեն: Պայմանագիր, լիցենզիա պետք է ունենան: Եթե դրանք չունեն, չեն գործի»»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։