կարևոր
916 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-20 23:24
Հասարակություն

Երևանում բախվել է 5 մեքենա. կա վիրավոր

Երևանում բախվել է 5 մեքենա. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Մինսկի փողոցում բախվել են «Kia EV6», «Kia Forte», «Honda Accord», «Renault Logan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են Ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից 2-ը երկուսը եղել են կայանված։