|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ևս մեկ բեռնափոխադրում է իրականացվել։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ը, այսօր Բիլաջարի կայարանից Վրաստանի ուղղությամբ ուղարկվել է 26 երկաթուղային վագոն, որոնք տեղափոխում են 1820 տոննա ցորեն։
Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով ուղարկվել է մոտ 43,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։
Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա AI-92 և AI-95 բենզին։