|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
«Monument watch»-ը հոդված է հրապարկել․
«Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող 48-րդ նստաշրջանն Ալամութի ամրոցը և դրան հարակից ամրությունները պաշտոնապես ներառել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ալամութը Հյուսիսային Իրանի անմատչելի լեռներում տեղադրված իսմայիլիտ աղանդավորների երկիրն էր՝ Մուլահիդների երկիրը կամ Մուլուդը, որ Մերձավոր Արևելքում 12-13-րդ դարերում հայտնի էր տարբեր երկրներում տեռորներ կազմակերպելով:
Եվ ահա Առաջաձորի խաչքարային մի արձանագրություն հայտնում է, որ հայ զորականը մասնակցել է այդ երկրի դեմ մոնղոլների նախաձեռնած արշավանքին. «Թվ. :ՉԶ: (1257 ). իշխանութ[եամբն] Ջալալին, պատրոնութ[եամ]բն Հասանայ, ես՝ Սահլուն գնացել եմ ի Մուլոդն ու գնացել եմ ի Սոնեթ ու գնացել եմ ի Կասարիայ ու :Բ: հետի ի առազմ եմ մտել ու խաղաղութ[եամբ] ի դուս եկել: Կանգնեցի խաչս ինձ և ամուս[ն]ոյ իմո. յաղաւթս յիշէք…» (մանրամասն տե՛ս https://www.academia.edu/…/%D5%80%D5%A1%D5%B4%D5%AC%D5…)»։