|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տավուշի մարզի Զորական գյուղում տանը հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այն ամբողջությամբ այրվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է մարտի 29-ին, ժամը 15:41-ին։
«Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Տան ներսում հայտնաբերվել է 1970 թ. ծնված Ս. Մ.–ի դին»,– ասված է հաղորդագրությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել՝ 16:47-ին: Այրվել է տունը` մոտ 63 քմ։