կարևոր
622 դիտում, 52 րոպե առաջ - 2026-08-19 22:01
Աշխարհ

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 312-ի

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 312-ի

Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 312-ի, վիրավորվել է 4 380-ը, ևս 290 մարդ շարունակում է անհետ կորած համարվել։

Ինչպես հայտնել է աղետների ռիսկերի կառավարման ծառայությունը, փրկվել է 485 կենդանի։

Իշխանությունների վերջին գնահատմամբ՝ երկրաշարժն ամբողջությամբ ավերել է 29 680 տուն, իսկ 134 282 շինություն վնասվել է։

Հիշեցնենք՝ 7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել օգոստոսի 10-ին՝ Կոլումբիայի արևմուտքում՝ Չոկո դեպարտամենտի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ։