|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Առնվազն 37 մարդ է վիրավորվել Ֆիլիպիններում տեղի ունեցած 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, այդ թվում՝ 6-ամյա աղջիկ. ըստ Yerkir.am-ի հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ըստ ոստիկանության վերջին հաղորդագրությունների տվյալների՝ բոլոր տուժածները գտնվել են Դավաո դել Սուր նահանգում: Արդյունքում նահանգում էլեկտրականության խափանումներ են գրանցվել։ Երկրաշարժը մի քանի շենք է վնասել:
Հիշեցնենք, որ 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մագսայսայ բնակավայրից 5 կմ դեպի հարավ-արևելք: Օջախը գտնվել է 28.2 կմ խորության վրա։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ հոկտեմբերին ևս Մինդանաոյում կրկին երկրաշարժ էր գրանցվել՝ 6.6մագնիտուդ ուժգնությամբ, ինչի հետևանքով 14 մարդ էր զոհվել, ավելի քան 400-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: