|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վերջին մեկ տարվա ընթացքում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել են ենթակառուցվածքների բարելավման, տարածքի բարեկարգման և անվտանգության բարձրացման մի շարք աշխատանքներ։
Այս ընթացքում՝
-շուրջ 20 բեռնատար աղբ և թափոն է հեռացվել թանգարանի ու հարակից տարածքներից,
-կապիտալ նորոգվել է թանգարանի շուրջ 750 քմ տանիքը,
-վերանորոգվել է 150 քմ ներքին բակը,
-մաքրվել և մասնակի վերանորոգվել է կոյուղատար համակարգը, վերականգնվել է ոռոգման համակարգի մի մասը,
-երկրորդ հարկում իրականացվել է կապիտալ նորոգում, կառուցվել են օդափոխության և հակահրդեհային ազդարարման համակարգեր,
-նորոգվել է կրթական ծրագրերի և ամառային դպրոցների համար նախատեսված արհեստական պեղավայրը,
-ամբողջությամբ նորոգվել են թանգարանին պատկանող երկու տրանսպորտային միջոցները։
Բարեկարգման աշխատանքները ներառել են նաև կանաչ տարածքները․ տնկվել է 100 իտալական կիպարիս։ Տարիներ շարունակ չգործած ոռոգման համակարգի հետևանքով չորացած և կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվելու են նոր ծառատեսակներով: