|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պավլովսկի արգելոց-թանգարան շրջայցի ընթացքում զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք՝ ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները հավաքվել են Սանկտ Պետերբուրգում՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար։ Հանդիպումը սկսվել է մշակութային ծրագրով. մի քանի ժամվա ընթացքում պետությունների ղեկավարները կտեսնեն տարածքում գտնվող մի քանի պալատական համալիրներ։
Ինչպես երևում է կադրերում, Պավլովսկում շրջագայության ժամանակ Պուտինն ու Փաշինյանը մի փոքր հեռու են կանգնել մյուս առաջնորդներից ու ակտիվորեն զրուցում, նկատել է գործակալությունը։
Երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովընշել էր, որ պուտինի ու Փաշինյանի միջև լիաֆորմատ հանդիպում նախատեսված չէ., սակայն «ուլիսներում» շփվելու հիանալի հնարավորություն կա։