|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Էրեբունի արգելոց-թանգարանն այսօր կազմակերպել էր Նյու Յորքում բնակվող մեր հայրենակից Ռոբերտ Կարապետյանի` թանգարանին վերաբերող լուսանկարների ցուցահանդեսը։
Բացման արարողության ժամանակ լուսանկարիչը հայտարարեց, որ ցուցադրված 32 լուսանկարները նվիրաբերում է թանգարանին: Դրանցից 19-ը նա նկարել է 1968 թվականին, իսկ մնացածը` շուրջ 40 տարի անց` 2008 թվականին, Էրեբունի-Երեւանի 2790-ամյակի կապակցությամբ:
«Այս նկարները բավական մեծ տեղեկատվություն են պարունակում: Մեզ համար շատ արժեքավոր են, քանի որ 1968 թվականին մեզ համար բացվեց կարեւոր մի օջախ` հնագիտական թանգարանը եւ արգելոցը: Սրանք մեր թանգարանի պատմությունը լուսաբանող արժեքավոր վկաներ են։ Մենք այսօր լուսանկարները կընդգրկենք մեր գիտաօժանդակ ֆոնդում, եւ դրանք, ըստ էության, կպահպանվեն եւ կօգտագործվեն»,- ասաց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: