|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Մայր Հայաստան» դաշինքը կատարեց շրջայց Երևանի պատմամշակութային կարևորագույն հնավայրերում՝ «Կարմիր բլուրում», «Շենգավիթում» և «Էրեբունիում»՝ արձանագրելով բազմաթիվ խնդիրներ։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ «Էրեբունի» ամրոցը գտնվում է անմխիթար վիճակում․ տարածքն անխնամ է, բացակայում են ոռոգումը, ստվերոտ վայրերը, նստարանները, ինչպես նաև՝ տեսահսկման համակարգը և լիարժեք ցանկապատը։ Արձանագրվեց, որ թանգարանն ավելի քան մեկ տարի տնօրեն չունի, իսկ կառավարման ճգնաժամը բացասաբար է ազդում նաև «Կարմիր բլուրի» ու «Շենգավիթի» վիճակի վրա։
Նշվեց, որ ամրոցի տարածքում չկա անգամ խմելու ջուր, ինչը վտանգավոր է հատկապես զբոսաշրջիկների համար։ Կարծիք հնչեց, որ ուրարտական պատերի անտեսված վիճակը և դպրոցական ծրագրերից Ուրարտուի դուրս մղումը կարող են նպաստել ադրբեջանական պատմաքաղաքական շեշտադրումներին, որոնք փորձ են անում ժխտել Երևանի հնագույն ծագումը։
Դաշինքի ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին նաև կադրերի արտահոսքի և թանգարանի մշտական ցուցադրության բացակայության վերաբերյալ՝ ընդգծելով, որ այս ամենը համապարփակ լուծում է պահանջում։
Մանրամասն՝ տեսանյութում։